ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մեր եկեղեցին հիմնական խարիսխն է, որի շուրջ հավաքված է հայությունը

Մեր եկեղեցին հիմնական խարիսխն է, որի շուրջ հավաքված է հայությունը
25.07.2025 | 19:40

Եկեք միմյանց հետ բացենք տողատակերը։

Կաթողիկոսին կուսակրոնության մեջ մեղադրանքը սահուն կերպով ստանում է Հայ եկեղեցու դեմ արշավի տեսք, որտեղ բարձրացվում է կանոնակարգի փոփոխության հարց, սկսել են քննարկել Հայ եկեղեցու դերակատարությունը հայ ազգի պատմության մեջ կասկածի տակ դնելու թեմաներ։

Էս թեմայով խոսելու շատ բան կա, քանի որ հետսովետական հայությունն առանձնապես չի ճանաչում հայ եկեղեցին, նրա պատմությունը։ Եվ կարևոր եմ համարում հիշեցնել, որ նիկոլապետության կրթական «ռեֆորմներից» մեկը եղավ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը հանրակրթական դպրոցից։

Ու ինչպես որ ակնկալել եմ, էս թեմայով արդեն ակտիվացել են տարբեր տրամաչափի «հեթանոսներ», որոնք միշտ էլ աչքի են ընկել եկեղեցու հասցեին զանազան զազրախոսություններ տարածելու քայքայիչ գործունեությամբ։

Եվ ես «շատ ուրախ եմ», որ վերջապես նրանք հիմա Նիկոլի հետ նույն խրամատի մեջ են։

Էստեղ ես ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի վերջերս արված մի հայտարարության մասին, որտեղ նա մասնավորապես նշել էր, որ Տրդատ թագավորը մի օր որոշեց, որ հայ ազգը պիտի լինի քրիստոնյա, և հռետորական հարց բարձրացրեց. «Հասկանում եք, չէ՞, ոնց որ երեկ քրիսոտնյա չէինք և հաջորդ օրն արդեն քրիստոնեա էինք»։ Մի կողմ թողնենք էս պնդման ամբողջ անհեթեթությունը, բայց ֆիքսենք սրա տողատակը։

Պահանջելով կանոնակարգի փոփոխություն՝ Նիկոլն իրեն ակամայից համեմատում է Տրդատի հետ։ Այսինքն, եթե Հայաստանի ղեկավարը մի օր կարող էր որոշել, որ հայերը քրիստոնյա են, մեկ այլ ղեկավար էլ մի օր կարող է որոշել այլ բան։

Հենց սա է էս ամբողջ քաղաքականության հիմքում, որն այս պահին պարուրվել է դեռևս եկեղեցու կանոնագրքի փոփոխության պահանջի տեսքով։

Մեր եկեղեցին հիմնական խարիսխն է, որի շուրջ հավաքված է հայությունը։

Եթե ուզում եք չընկնել որևէ օտար քարոզչության հոսանքի տակ, եթե չեք ուզում օտարերկյա գործակալները ձեզ օգտագործեն, կանգնեք Հայ եկեղեցու կողքին։

Այս խառը դարում, որտեղ ամենուր սուտ է, զրպարտություն, Հայ Եկեղեցին է այն փարոսը, որին պիտի մոտենանք։

Հայ եկեղեցին է փրկությունը, որպեսզչի չկորչենք։

Եվ ես շատ ուրախ եմ, որ թեման վերջապես գալիս է իր հիմնական կետին։

Հիմնական կռվին։

Եվ սա մեծ կռիվ է, հին կռիվ է, որի մի կողմում կանգնած է սատանան։

Եվ հենց այստեղ է, որ երևում է փրկության ճանապարհը։

Արթուր Խոջաբաղյան

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ